Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին․

«Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդն անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը քննարկել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ։

Ձեռք բերված և պահեստավորված սնունդը մարտի 17-ին և 18-ին կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժիններն ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ: