ՀՀ-ում կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրամասի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․
«Մարտի 17-ի կեսգիշերվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի 52 դեպք կա, դրանցից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրական ձեռնարկություններից մեկի»:
Նա նշել է, որ վարակակիրներից երկուսը թոքաբորբ են տանում, սակայն առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ նրանք բուժվում են: Ըստ վարչապետի խոսքի՝ մյուս հիվադները չեն ջերմում:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 16-ին ՀՀ-ում վիրուսի միանգամից 22 դեպք արձանագրվեց: Իսկ դեպքերն այդքան շատացել են քանի, որ ԱՆ-ն որոշել է մեկուսացված անձանց թեստ անել, և դրանցից 7-ը հաստատվել են, ընդ որում՝ այդ անձինք որևէ ախտանշան չեն ունեցել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում