Հունաստանի առողջապահության նախարար Վասիլիս Կիկիլիասը նախօրեին հայտարարլ է, որ երկրի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակ են մնալու առաջիկա տասնչորս օրվա ընթացքում: Այս մասին գրում է Greek Reporter-ը։

Որոշումը կայացվում է մի ժամանակ, երբ Աթենքն ուժեղացնում է Covid19-ի բռնկման դեմ պայքարի իր ջանքերը՝ հիվանդության տարածումից առաջ անցնելու հուսահատ ջանքերով:

Երկրի ուսումնական հաստատությունները՝ սկսած մանկապարտեզներից մինչև համալսարաններ, կփակվեն տասնչորս օրով՝ սկսած այսօրվանից՝ մարտի 11-ից:

Որոշումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներին:

Կիկիլիասը նաև ասել է, որ պետության կողմից հատուկ միջոցներ կձեռնարկվեն աշխատող ծնողների համար, ինչպես նաև արտակարգ միջոցառումների արդյունքում տուժած ձեռնարկությունների համար: