Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955թ-ի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։
Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
2019թ-ին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում