Կենդանիներին որսալու համար կօգտագործվեն հատուկ հրացաններ․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մանրամասնում է՝
«. Կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ 7 կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման,
. ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչեւ ստերջացման և պատվաստման գործողությունները,
. Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան և հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»,- նշել է Կարապետյանը։