Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հաղթանակ տոնեց Ալբանիայի ընտրանու նկատմամբ։

Առաջին քառորդում անհաջող էին գործում մեր մազիկները հարձակման գծում։ Սակայն մեկնարկային քառորդն ավարտվեց 2 գնդակի առավելությամբ՝ 22։20։

Երկրորդ քառորդում ազգային ընտրանին սկսեց ավելի վստահ գործել և մեծ ընդմիջման գնաց 41։30 հաշվի առավելությամբ։

Երրորդ քառորդում Հայաստանի թիմն ակնհայտ առավելություն ուներ և տիրել էր խաղային իրավիճակին (65։51 հաշիվ)։ Ի վերջո Հայաստանի հավաքականին հաջողվեց հաղթել։

Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկանցի հունիսի 28-ին Դանիայում։

Եվրոպայի բասկետբոլի առաջնություն

Հայաստան - Ալբանիա՝ 84։65