Վրաստանի կառավարության որոշմամաբ՝ մարտի 2-ին փոխվել է կորոնավիորուսի պայքարի ռազմավարության պլանի սկզբունքներից մեկը՝ վիրուսի բարձր ռիսկայնության գոտի հանդիսացող երկրներից տրանզիտ բեռնափոխադրումներ իրականացնելու մասով:

Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հղում անելով Վարստանի կառավարությանը: Նա նշեց նաև, որ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետների մասին դեռ հայտնի չէ:

Ըստ նոր փոփոխության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վիրուսի բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներ ճանաչված երկրներից բեռնափոխադրումը տրանզիտ երկրով իրականացնել հնարավոր է, եթե մեքենաների վարորդները չլինեն ռիսկային համարվող երկրից:

Նշվում է, որ բեռը Վրաստան կմտնի մաքսային ծառայությունում տրանսպորտային միջոցի համապատասխան ամբողջական ախտահանումից հետո, իսկ օտարերկրացի վարորդը կարող է հետ վերադառնալ կամ ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվել բուժհաստատություն: