Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, փոխվարչապետեր Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և այլոք:

Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից: Հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ, փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում:

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Սպանելուց հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: