Սերժ Սարգսյանի պաշտպանը բացարկ է հայտնել դատախազ Արսեն Մարտիրոսյանին
Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը այսօր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստում հայտարարել է․
«Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը փաստացի չունի պատճառաբանական մաս, առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու և ոչ մի հիմքեր: Քրեական գործը հասել է դատարան՝ չպարզելով նույնիսկ 2013թ. ՀՀ-ում և միջազգային շուկաներում դիզելային վառելիքի միջին կամ իրական գները: Քրեական գործը հարուցվել է դատավարական նորմերի օրենսդրական մի շարք պահանջների խախտումներով: Պաշտոնաթող նախագահը՝ Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության երաշխիքի առկայության պայմաններում ենթարկվել է քրեական հետապնդման: Պաշտպաններին չեն տրամադրվել նաև գործի որոշ փաստաթղթեր»:
Նա պնդել է, որ բացառում է, որ դատախազ Արսեն Մարտիրոսյանը հիշյալ խախտումները նկատած չլինի: Ուստի իսկ իսկ բնորոշմամբ՝ հռետորական հարց է առաջ գալիս՝ կարո՞ղ է նման դատախազն անկաշառ, արդար մեղադրող լինել: Նա կոչ արեց ՀՀ ԳԴ Հատուկ քննչական ծառայության միջդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին՝ ցուցաբերել քաղաքացիական արիություն և ինքնաբացարկ հայտնել:
Մեղադրող Ա. Մարտիրոսյանը հայտնել է, որ փաստաթղթերի տրամադրումը մերժելը եղել է հիմնավորված: Նա պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:
Դատավոր Վահե Միսակյանը հայտարարել է, որ միջնորդության վերաբերյալ վճիռը կհրապարակվի փետրվարի 26-ին, ժամը 15։00-ին: