Ամռանը Երևանում շախմատի միջազգային մրցաշար կանցկացվի
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամռանը Երևանը հյուրընկալելու է շախմատի միջազգային մրցաշար։
Այն անցնելու է տարբեր երկրներից բարձրակարգ գրոսմայստերների մասնակցությամբ:
«Չբացելով բոլոր փակագծերը՝ ասեմ, որ այն լինելու է Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ ու ներկայացուցչական «Օփեն» մրցաշարը»,- նշել է Հայրապետյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում