Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին գրում է Aliq-ը։
Վրացական կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ ցամաքային սահմանին կգործեն խիստ սահմանափակումներ, սակայն հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային սահմանի արգելքը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել իրենց երկիր, որ այնտեղ գտնվող իրանցիները կարողանան վերադառնալ:
Ըստ պարզաբանման՝ կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցույցանիշը Չինաստանից հետո Իրանում է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում