Գազատարների միացման փոքր աշխատանքներն անվճար կդառնան
Գազատարների շինմոնտաժային փոքր աշխատանքները բնակչության համար անվճար կդառնան: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) փետրվարի 12-ին նման որոշում է ընդունել:
Դրա նպատակն է բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը:
Հանձնաժողովի որոշմամբ՝ «բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով»:
Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում