Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու կրկնակի արծաթե մեդալակիր ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է մարզական կարիերան:

Այս մասին հայտնել է ՀՀ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը

Ավդալյանը վնասվածքների պատճառով երկար ժամանակ չէր մարզվում և գիտակցում էր, որ գուցե այլևս չվերադառնա մեծ սպորտ, սակայն «Հայկական ժամանակ»-ի հետ իր վերջին զրույցում ասել էր, որ այնուամենայնիվ ևս մեկ մրցաշարի՝ աշխարհի 2018թ. առաջնությանը մասնակցելու ցանկություն ունի:

«2017-ին գյումրեցի մարզուհին ուսի, մեջքի ու ծնկի վնասվածքներ ուներ: Դրանք նրան ոչ միայն սպորտում, այլև առօրյայում էին խանգարում: Ժամանակ առ ժամանակ վերականգնողական կուրսեր էր անցնում, սակայն թե ինչ արդյունք կտային, չգիտեր»,- գրել է թերթը: