Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-րդ տարելիցն է
Այսօր բանաստեղծուհի, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակն է:
Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919թ-ին Հունվարի 20-ին, Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։
13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը «Պատասխան Թումանյանին»։ Կապուտիկյանն արդեն հասուն տարիքում գրել է սիրո, հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա գրել է այնպիսի սիրտը հուզող բանաստեղծություններ, ինչպիսիք են՝ «Զանգվի ափին», «Վերջին զանգ», «Այս իմ երկիրն է», «Երգ սիրո մասին», «Դեպի խորքը լեռան» և այլն։
Նշենք, որ մեծն գրողի տուն-թանգարանը գտնվում է Երևանում, Կապուտիկյան փողոց 1, բնակարան 26 հասցեում։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում