ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2018թ-ի համեմատ՝ 2019թ-ին ՀՀ է ներմուծվել 64 հազարով ավելի ավտոմեքենա:

«Բոլոր մեքենաները հասցրել ենք մաքսազերծել: Ժամանակավոր հայտարարագիր ներկայացնողներից օգտվողների քանակը 4700 է»,- ասել է նա՝ անդրադառնալով ավտոներկրողներին մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը նախնական հայտարարագիր ներկայացնելու ժամկետ տալու հնարավորությանը:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2020թ․ արդեն նման քանակի ներհոսք չի լինի, որովհետև բիզնես տրամաբանության համատեքստում դա խելամիտ քայլ չի դիտարկվի: