Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել․ ՀՔԾ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Այս մասին հայտնել են հատուկ քննչական ծառայությունից: Գրում է ՊանԱրմենիան-ը։
ՀՔԾ-ից հաղորդել են, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել էր, որ դիզվառելիքի քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Ըստ այդմ՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում