Արա Վարդանյանն ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։
«Դատարանը որոշում է կայացրել գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել Արա Վարդանյանի նկատմամբ, որպես գրավի գումար սահմանելով 10 մլն դրամը», - ասել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Այս մասին գրում է aysor.am-ը։
Նա նշել է, որ պատրաստվում են վճարել գումարը.
«Հիմա այդ ընթացքն է, պատրաստվում ենք վճարել»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում