Բելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել է արծաթե մեդալ։

Եզրափակչում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի բռնցքամարտիկի հետ և մրցավարները հաղթանակը շնորհել են մրցակցին։

Այս մրցաշարում բրոնզե մեդալ են նվաճել Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը: