Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Խաչիյանը արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում