Էրդողան. ԱՄՆ բանաձևն անօգուտ է, Թուրքիան չի ընդունում այն
Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում», - ասել է նա:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում