ԱՄՆ-ն իր զինված ուժերը կթողնի Սիրիայում՝ նավթի հանքերը պաշտպանելու համար
ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն մնալ Սիրիայում՝ նավթային հանքավայրերը ԴԱԻՇ գրոհայիններից պաշտպանելու համար: Այս մասին Twitter-ում գրել է Դոնալդ Թրամփը:
«Նավթի հանքավայրերը պահվում էին այդ զինյալների կողմից, մինչև որ Միացյալ Նահանգները չվերականգնեց այն՝ քրդերի օգնությամբ:
Մենք երբեք թույլ չենք տա, որ ԴԱԻՇ գրոհայինները վերակազմակերպվեն և վերադարձնեն այդ հանքավայրերը»,- ասել է Թրամփը:
Նախկինում Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի փոքր ռազմական ներկայության պահպանման հնարավորության մասին՝ նավթի հանքավայրերը պաշտպանելու և մնացյալ գրոհայինների դեմ պայքարելու համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում