Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել «Ակտոբեի» հետ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին միացել է իր նախկին ակումբ ղազախական «Ակտոբեին», որն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում:
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի այս շաբաթվա ընթացքում, փոխանցում է news.am-ը։
Հիշեցնենք, որ Պիզելին վերջերս էր հեռացել Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից», որի հետ պայմանագիրը խզվել էր նրա խնդրանքով: Նա «Ակտոբեում» հանդես է եկել 2014–2015 թթ․․, մասնակցել է Ղազախստանի առաջնության 55 խաղի և դարձել է 13 գոլի հեղինակ։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում