Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնական մրցույթի հաղթող է ճանաչվել Չեխիայում ապրող հայուհին
Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնական 2017-ին անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող էր ճանաչվել հայ ծագումով չեխ ուսանողուհի Կարինա Մովսիսյանը, ով հայտնաբերել է քաղցկեղի զարգացումը կանխարգելող մեխանիզմ: Այս մասին հայտնել է womennet-ը։
Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստացել փորձաշրջան անցնել միջազգային խոշոր հետազոտական կազմակերպություններում, ինչպես նաև արժանացել են դրամական պարգևների:
Ավելի վաղ Կարինան արժանացել է երեք մրցանակի Լոս Անջելեսում անցկացվող մրցույթում, ինչի համար պարգևատրում է ստացել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը հրավերի տեսքով և դրամական պարգև ստացել:
Նշենք, որ 2017-ին «Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնական» մրցույթի 146 մասնակիցների թվում 38%-ը կանայք էին:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում