Հուլիսի 31-ին՝ ժամը 13:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրի ջրերի գործարանի մոտ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երկու օժանդակ ավտոմեքենա:

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: