Սաուդյան Արաբիայում այսուհետ կանայք ևս կկարողանան ակտիվ սպորտով զբաղվել․ մարտական ակումբներ են բացվել կանանց համար
Սաուդյան Արաբիայում քիքբոքսինգի ակումբներ են հայտնվել կանանց համար:
Այս մասին հայտնել է The Independent-ը: Հրատարակությունը տեսանյութ է հրապարակել Ջեդդայի մարզական հաստատություններից մեկի պարարապմունքից, որի սեփականատերը 41-ամյա Հալալ այլ Համրանին է:
Ինչպես նշել է թերթը, ակումբը կոչվում է Fight like a girl («Մարտնչիր ինչպես աղջիկ»): Համրանիի խոսքով՝ կանայք հաճույքով են գալիս, որպեսզի սովորեն պաշտպանել իրենց: Վերջին ժամանակներս վահհաբական թագավորությունում ավելի ու ավելի շատ կանայք են սկսել զբաղվել սպորտով և սովորել մենամարտել:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում