Հիմնանորոգվում է Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհը
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի hիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են:
ՀՀ տարածքային կառավարմոն և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, նորոգվում է կմ 354+520-կմ 364+000 հատվածը:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը:
«Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում