Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում Ռազմիկ Պապիկյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վազգեն Թևանյանը՝ 61 կգ, Արման Անդրեասյանը՝ 70 կգ և Դավիթ Գևորգյանը՝ 74 կգ նվաճեցին հաղթողի կոչումը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) դարձան արծաթե մրցանակակիրներ, իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե պարգևի: