ԱԻՆ-ը զգուշացնում է․ Հրդեհավտանգ իրավիճակ ստեղծելու համար կպատժվեն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից, հայտնել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նշվում է, որ նախարարությունը մտադիր է հետևողականորեն հետաքննել հրդեհների առաջացման պատճառները։
Հայտնաբերված օրինախախտումների դեպքում՝ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում