Beeline-ը կբարելավի ֆիքսված ինտերնետ կապը մայրաքաղաքում և հատկապես մարզերում
Beeline-ը հայտարարել է Հայաստանի մարզերում ֆիքսված ինտերնետի ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացման մեկնարկի մասին։ 2018 թ. առաջին կեսին նախատեսված են բաժանորդային գծերի արդիականացման աշխատանքներ՝ Վարդենիսում, Գորիսում և Ստեփանավանում։
«Անցած տարվա վերջում Beeline-ը ավարտեց բջջային ցանցի ծավալուն արդիականացման աշխատանքների մասին։ Այս տարի մենք շարունակում ենք բարելավել մեր ենթակառուցվածքները և սկսում ենք ֆիքսված ինտերնետից», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Արդիականացումը թույլ կտա զգալիորեն բարելավել գործող բաժանորդներին տրամադրվող լայնաշերտ ծառայությունների որակն ու արագությունը և ընդլայնել ցանցի տարողունակությունը մեծ քանակությամբ նոր միացումներ ունենալու համար», - ասել է Հայաստանում Beeline-ի Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։