
Արխիվ - 11 Հունիս 2020


Քաղաքացին բջջայինով կարձանագրի երթևեկության կանոնների խախտումները
Բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կկարողանան արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտական բնակվող անձանց համար: «Նախագծի ընդունման նպատակը…

ՏԻՄ-երը հետևելու են բազմամարդ հավաքների անցկացմանը
Տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է պարետի որոշումների իրագործողներ դառնալ՝ կապված բազմամարդ հավաքույթների, սգո արարողությունների հետ։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ ՀՀ-ում վարակի տարածման համար շարունակում…

Վարչապետը հայտնել է ՀՀ-ում արտակարգ դրությունը 1 ամսով երկարացնելու մասին
ՀՀ-ում հակահամաճարակային կանոնների պահպանումն այսօր կարող է արդյունքների բերել 7-14 օր հետո, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը հենց այդքան է տևում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ հիվանդության՝ հունիսի 11-ի ցուցանիշները նշանակում են, որ ՀՀ-ում 7-14 օր առաջ պատշաճ…

Արցախում արտակարգ դրությունը 1 ամսով երկրարաձգվել է
Արցախում ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` հունիսի 11-ից՝ ժամը 22:00-ից, մինչև հուլիսի 11-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին Covid-19-ի լաբորատոր ախտորոշման համար
ՌԴ Ռոսպոտրեբնադզորը 2020թ-ին լրացուցիչ միջոցներ կտրամադրի ՀՀ-ին՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար։ Այդ մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես եղբայրական, ԵԱՏՄ անդամ երկրներ սերտորեն գործակցում են հակահամաճարակային միջոցառումների հարցում…

Հոլիվուդում կինոարտադրությունը հունիսի 12-ից կվերսկսվի
Հոլիվուդում կինոարտադրությունը և հեռուստահաղորդումների նկարահանումները կվերսկսվեն հունիսի 12-ից։ Այդ մասին հայտարարել են Լոս Անջելեսի իշխանությունները։ Կինոթատրոնները, սակայն, փակ կմնան կորոնավիրուսի համավարակի պատճառով, թեև թանգարանները, հյուրանոցներն ու մարզասրահները կսկսեն գործել։ Իշխանությունները…

Արմեն Գևորգյանի հորը մեղադրանք է առաջադրվել
Քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար (պատժվում է 4-6 տարի ազատազրկմամբ, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա), որ…

ՀՀ-ում առաջին պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան է արվել
Հայաստանում կատարվել է առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)` 10-ամյա սպասումից հետո: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև բժշկական այլ ծառայությունների…

Կյանքից հեռացել է քիմիկոս Սևան Դավթյանը
Մահացել է Բարձրագույն որակավորման կոմիտեի 057-Քիմիական տեխնոլոգիաներ մասնագտիական խորհրդի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սևան Դավթյանը, ասվում է ԲՈԿ ֆեյսբուքյան էջում։ Նշվում է նաև, որ նա ծանր վիճակում և կորոնավիրուսով վարակված է եղել։ Նույն ախտորոշմամբ հիվանդանոցում է 057 մասնագիտական խորհրդի…

Փաշինյան-Ալիև հանդիպում դեռ չի նախատեսվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքն այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ…

63․2 մլրդ դրամի վարկ է հատկացվել «Մեծամորի» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նպատակով
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» երկրորդ էներգաբլոկի շահագործման համար ՀՀ-ն նպատակահարմար է գտնում սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել, ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար պատվիրատուին 2020-2022թթ-ի ընթացքում 63․2 մլրդ դրամի վարկ կտրամադրվի, որից 2020թ-ին՝ 18․7 մլրդ դրամ,…

ՀՀ-ում 500 պացիենտ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը գտնվում են ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորսյանը։ Նա նշել է, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են, այդպիսի բուժման կարիք ունեցողների համար։ Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ՀՀ-ում հոսպիտալացման…

Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի…

Թումանյան-Սանահին հատվածում երկաթուղու երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ընկած ժայռաբեկորի պատճառով
Հունիսի 10-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Այս մասին…

ՀՀ-ում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած
Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այս մասին հայտնում է Առողջապահության…

Այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունիսի 11-15-ը կեսօրից…

Արարատի մարզի 2 գյուղերում սպասվում են ջրանջատումներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 10-ին ժամը 09։00-18։00 կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության…

Երևանում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու մի շարք հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ավան՝ Թումանյան թաղ․8 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի…
Ամենա

Վարչապետը հայտնել է ՀՀ-ում արտակարգ դրությունը 1 ամսով երկարացնելու մասին

Վարչապետը հորդորել է մասնակցել հակաճգնաժամային 17-րդ միջոցառմանը և մինչև 30 մլն դրամ դրամաշնորհ ստանալ

ՀՀ-ում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած

Երևանում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու մի շարք հասցեներում

ՀՀ-ում 500 պացիենտ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է

Քաղաքացին բջջայինով կարձանագրի երթևեկության կանոնների խախտումները

Արայիկ Հարությունյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
