
Արխիվ - 09 Օգոստոս 2018


Լևոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Ի սկզբանե առաջադրվել էին Լևոն Բարսեղյանի և Սեյրան Մարտիրոսյանի թեկնածությունները, սակայն Ս. Մարտիրոսյանն ինքնաբացարկ հայտարարեց: Լևոն Բարսեղյանը միաձայն ընտրվեց ՇՊՀ-ի…

Կոտայքի և Արագածոտնի մարզերում հոկտեմբերի 21-ին կանցկացվեն ընտրություններ
ՀՀ կառավարության օգոստոսի 9-ին կայացրած որոշումների համաձայն՝ հոկտեմբերի 21-ին կանցկացվեն ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան և ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 2-ին: Նա համայնքի…

Կասկածներ ունենք, որ Մարտի 1-ի գործով կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ․ ՀՔԾ պետ
Մարտի 1-ի քրեական գործի քննությունը նոր փուլ է մտել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ կան կասկածներ, որ կան նաև այլ փաստաթղթեր։ Նա ասել է, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի…

Բակո Սահակյանը զորամասի հրամանատարներ է նշանակել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ նախագահի այլ հրամանագրերի համաձայն՝ գնդապետ Արթուր Հարությունյանն ազատվել…

Վրաստանի ափերի մոտ փոթորիկ է սպասվում
Վրաստանի ափերին լողալն արգելվում է սպասվող փոթորիկի պատճառով։ Այս մասին նշված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ: «Այսօր՝ օգոստոսի 9-ին երեկոյան, ծովում 4-5 բալանոց փոթորիկ է սպասվում, ինչի պատճառով լողալն արգելվում է: Օրվա ընթացքում ալիքների…

0038 գաղտնի հրամանը ՊՆ-ինն է
2008 թվականի մարտի 1-ին արտակարգ իրավիճակ մտցնելու վերաբերյալ 0038 հույժ գաղտնի հրամանը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և միայն գերատեսչությունն է որոշել, թե ինչ չափով պետք է այն գաղտնազերծվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝…

Հայաստանում անգլերեն լեզվի ակումբներ կբացվեն
Կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման վերաբերյալ: Համագործակցության շրջանակներում «Անգլերեն ուսուցում»…

Դեբեդում կանցկացվի Հայաստանի ռաֆթինգի առաջնություն
Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան և rafting.am սպորտային ակումբը համատեղ օգոստոսի 11-ին կազմակերպում են Հայաստանի ռաֆթինգի առաջին առաջնությունը` Դեբեդ գետում։ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, rafting.am սպորտային ակումբի հիմնադիր Լիլիթ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջնության…

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Հայաստանի շրջանների զգալի մասում, մինչև օգոստոսի 11-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-3, օգոստոսի…

«Թավշյա» կառավարությունը ավելի քան $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր է հաստատել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը երեք ամսում ավելի քան $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր է հաստատել՝ դրանց հարկային արտոնություններ տալով: Այս մասին կառավարության օգոստոսի 9-ի նիստում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախարարի, ծրագրերի…

Վարկած կա՝ Աբրահամյանի գործարանում գտնված զենքը կիրառվել է մարտի 1-ին - Վանեցյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ծառայության նախնական օպերատիվ տվյալներով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում թաքցված ապօրինի զենքը կիրառվել է 2008 թվականի…

Գործադիրը $195 մլն-ի ներդրումային ծրագիր է հաստատել Մեղրու ԱՏԳ-ում
ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում հաստատվել է «Բոնվառոն» ՍՊԸ-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն տալու որոշումը՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով. ընկերությունը կիրականացնի մոտ $195…

Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում
Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում: Այդ հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր այցելության ժամանակ: Այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի…
Ամենա

«Թավշյա» կառավարությունը ավելի քան $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր է հաստատել

Լևոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

0038 գաղտնի հրամանը ՊՆ-ինն է

Վարկած կա՝ Աբրահամյանի գործարանում գտնված զենքը կիրառվել է մարտի 1-ին - Վանեցյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սահմանապահ զորքերում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

Կոտայքի և Արագածոտնի մարզերում հոկտեմբերի 21-ին կանցկացվեն ընտրություններ
