
Արխիվ - 11 Ապրիլ 2018


Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են
Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալներն աճել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական էջից։ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828…

Պուտինի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է Իզվեստիա-ն։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ավելի վաղ այս օրվա մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության սահմանադրությանը…
NASA-ն վիրտուալ էքսկուրսիա է վարել Լուսնի մակերևույթին
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել է վիրտուալ տեսաշրջագայություն Լուսնի հայտնի լանդշաֆտային վայրերով։ Տեսանյութի մեջ երևում են լուսանկարներ, որոնք արվել են Lunar Reconnaissance Orbiter տիեզերական ապարատի աշխատանքի ինը տարվա ընթացքում: Տեսահոլովակը…

Ադրբեջանում դիտորդների մուտքը ընտրատեղամասեր խոչընդոտվում է
Ադրբեջանում ընթանում են արտահերթ ընտրություններ։ Եվ արդեն իսկ գրանցվել են խախտումներ: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:…

«Սպայկան» ջերմոցային տնտեսություն է կառուցել
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը այցելել են «Սպայկա» ընկերություն, որտեղ տեղի է ունեցել ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ կառուցված 20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսության…

Հայաստան են ժամանել եզդի փախստականներ
Վերջերս Հայաստան են ժամանել 11 եզդի փախստականներ Իրաքի Հանրապետությունից: Այս մասին հայտնել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի նախագահ Բորիս Մուրազին: Փոխանցում է news.am-ը։ Նախնական տվյալներով փախսատակնները այժմ ապրում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ 2014թ․-ին «Իսլամական…

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 11-ին նշանակումներ է կատարել։ Այսպիսով՝ հրամանագիր է ստորագրել Համլետ Գասպարյանին նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին հայտնում է news.am-ը: Նախկինում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության…

Շուտով Հայաստանի 350 դպրոցներում կներդրվի ֆինանսական կրթությունը
ՀՀ հիմնական և ավագ 13 դպրոցում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ-ի պաշտոնական էջից: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ»…

Թուրքական ԶՈւ-ն գնդակոծում է Իրաքի սահմանամերձ գյուղերը
Թուրքական ուժերը գնդակոծում են սահմանամերձ գյուղերը: Այս մասին ամենաշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Թուրքական ուժերը Իրաք չեն մտել, սակայն ռմբակոծությունների մասին տեղեկությունները ստույգ են»,- հայտարարել…

Վանես Մարտիրոսյանը կմենամարտի աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ
Ամերկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմենամարտի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մարտիրոսյանն ու Գոլովկինը կարող են հանդիպել մայիսի 5-ին։ Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը…

Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին այս տարի առաջին անգամ կմասնակցեն ռոբոտներ
«Ուրան-6» և «Ուրան-9» ռոբոտատեխնիկական համալիրները կմասնակցեն Մոսկվայի Կարմիր հրապարակում սպասվող Հաղթանակի զորահանդեսին: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը: «Ռոբոտները ժամանել են Ալաբինո՝ մասնակցելու փորձերին»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ցամաքային…

Մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի ԶՈւ դեսանտայինների համատեղ զորավարժությունները
Ապրիլի 10-ին Բելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական դեսանտավորման համատեղ վարժանքները։ Զորավարժությանը մասնակցում են Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ դեսանտա-գրոհային բրիգադը և Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի 76-րդ դեսանտա-գրոհային դիվիզիան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ…

Ռուսաստանը Սիրիային 40 «Պանցիր-Ս1» ԶՀՀՀ է մատակարարել
Վերջին տարիներին Ռուսաստանը Սիրիայի զինուժին շուրջ 40 միավոր «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ (ԶՀՀՀ) է մատակարարել, սակայն համալիրները գերատեսչության պահուստից չեն մատակարարվել: Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ…

Ալժիրում Իլ-76 ինքնաթիռը կործանվել է․ կան զոհեր
Ապրիլի 11-ին Ալժիրում օդ բարձրանալուց քիչ անց կործանվել է Իլ-76 ինքնաթիռը: Ռազմատրանսպորտային ինքնաթիռում եղել է ոչ պակաս քան 100 զինծառայող, որոշ տեղեկություններով՝ թիվը կարող էր հասնել շուրջ 200-ի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Միջադեպը եղել է առավոտյան, ինքնաթիռն ընկնելուց անմիջապես…

Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ միայն մրցաշրջանի ավարտին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսելով Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին, նշել է․ «Հենրիխ Մխիթարյանը ծնկի կապանների վնասվածք է ստացել: Նա պատրաստ չի լինի Եվրոպայի լիգայի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղին: Կիսապաշտպանը չի մասնակցի նաև Անգլիայի առաջնության…

Մալթայում կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը
ՀՀ մշակույթի նախարարության, «Մալթայի արվեստի խորհրդի» և «Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի» համագործակցությամբ և նախաձեռնությամբ, «Վալետտան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` ապրիլի 18-30-ը Վալետտայում /Մալթայի Հանրապետություն/ կանցկացվի…

Հրանտ Թադևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացվի ապրիլի 20-ին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 30-ը: Նշենք, էր ցուցահանդեսի կազմակերպիչը «ԱՐՏ PR» ընկերությունն…

Նոր Կարմիրավանում հնագետներն ուսումնասիրում են տարածքում հայտնաբերված մարդակերպ կոթողները
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018թ․-ի պեղումները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը։ Փոխանցում է «Արմենպրես»-ը։ Նրա խոսքով՝…

Վարշավայում բացվել է Սմոլենսկի ավիաաղետի զոհերին նվիրված հուշարձան
Վարշավայի կենտրոնում գտնվող Պիլսուդսկու հրապարակում, բացվել է Սմոլենսկի ավիաաղետի զոհերին նվիրված հուշարձանը: Հուշարձանը պատրաստված է սև գրանիտից՝ ինքնաթիռի շարժասանդուղքի տեսքով, որի վրա նշված են աղետի բոլոր զոհերի անունները: Բացման արարողությանը մասնակցել են հանրապետության առաջին դեմքերն ու մահացածների…

Մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Միմիգրանտի հումորի 15-րդ միջազգային փառատոնին
Երևանի մնջախաղի պետական թատրոնը 2018թ.-ի ապրիլի 13-ին մնջախաղային ուրախ մանրապատումներով կմասնակցի Միմիգրանտի հումորի 15-րդ միջազգային փառատոնին: Այն մեկնարկել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում հումորի միջազգային օրը՝ ապրիլի 1-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Փառատոնը կազմակերպում է պետերբուգյան…

«Լիվերպուլն» ու «Ռոման» նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգրեր․ Չեմպիոնների լիգա
Անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր: «Ռոմա»-«Բարսելոնա» խաղում աչքի ընկան՝ Էդին Ջեկոն, Դանիելե Դե Ռոսին և Կոնստանտինոս Մանոլասը։ «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ»…

Պեկինի մոթոր-շոուի ժամանակ կներկայացվի նոր Lexus ES 250-ը
Տարածվել է նոր Lexus ES-ի լուսանկարը, որի հանրային դեբյուտը կկայանա ապրիլի վերջին Պեկինի մոթոր-շոուի ժամանակ։ Յոթերորդ սերնդի Lexus ES-ն ունի ռադիատորի նոր վանդակաճաղ ուղղահայաց շերտերով՝ հորիզոնականի հետ մեկտեղ և փոփոխված առաջնային բամպեր։ Սեդանը կառուցված է Toyota New Global Architecture (TNGA) հարփակի…

Չեմպիոնների լիգա. Սպասվող հանդիպումների ժամանակացույցը
Չեմպիոնների լիգայում ապրիլի 11-ին տեղի կունենան քառորդ եզրափակչի 2 պատասխան հանդիպումներ։ Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։45-ին։ Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր «Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 22։45 - (առաջին խաղ՝ 3:0) «Բավարիա»…

Իսրայելը խոցել է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները
Իսրայելի զինվորականներ ապրիլի 11-ին հարվածել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Այն իրակացվել է ի պատասխան սահմանին ականառումբի պայթեցմանը։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած կոմյունիկեում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՀԱՄԱՍ շարժումը պատասխանատու է Գազայի հատվածում…

ՔԿՀ-ներում գտնվող հաշմանդամություն ունեցող անձինք ապահովվել են բժշկական նշանակության իրերով
Արդարադատության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ ջանքերով հաշմանդամություն ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվել են անհրաժեշտ բժշկական նշանակության իրեր: Արդարադատության նախարարությունը, քրեակատարողական…

Տիբեթում 3 հազար տարվա դամբարաններ են հայտնաբերվել
Չինաստանում՝ Տիբեթի Նգարիի օկրուգի (Տիբեթի Ինքնավար Շրջան, Հարավարևմտյան Չինաստան) Զանդա քաղաքից 10կմ հեռավորության վրա հնագետները հայտնաբերել են հնադարյան դամբարաններ, որոնք շուրջ 3 հազար տարվա պատմություն ունեն: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Ինչպես նշել է Տիբեթի Մշակութային…

Apple-ը նոր կարմիր iPhone է ներկայացրել
Apple ընկերությունն ապրիլի 9-ին ներկայացրել է նորույթներ՝ վառ կարմիր գույնի iPhone 8-ը և iPhone 8 Plus-ը Product Red բարեգործական արշավի շրջանակներում, որն ուղղված է հանգանակությանը մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) բուժմանը: Նորույթի…

Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ են
Ադրբեջանում ապրիլի 11-ին սկսվել են նախագահի արտահերթ ընտրությունները: Երկրի նախագահի պաշտոնի ութ թեկնածուներն են՝ - իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը, - ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, - Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն,…

Առաջիկայում սպասվում է անձրևային եղանակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Վրաստանի ՆԳՆ…
Ամենա