
Արխիվ - 31 Մարտ 2018


Երևանում և որոշ մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Զեյթուն 5փ. 4-40Ա սեփական տները, Դրոյի 4-րդ նրբանցքը,…

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ արձակել է 3000 կրակոց
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը մարտի 25-31-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ և հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև…

ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական կոմիտեն ստեղծել է նոր Տեխնոլոգիական զորամաս
ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեում ստեղծվել է նոր տեխնոլոգիական զորամաս, որի նպատակն է նորակոչիկների գիտական և գիտատեխնիկական ներուժի բացահայտումը, և այն երկրի անվտանգության ամրապնդմանն ու սահմանների պաշտպանությանը ծառայեցնելը: Այս մասին տեղեկացանք «Արմ ՀայԹեք 2018» ցուցահանդեսի…

Դիանա Կարդումյանի «ՏՈՄԲԵ» ֆիլմն ընդգրկված է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
Մոսկվայում սպասվող միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է 9 ֆիլմ՝ Կանադայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Ավստրիա-Գերմանիա-Շվեդիայից, Պաղեստին-Լիբանանից, Ռուսաստանից երկու ֆիլմ, Բուլղարիայից: Դիանա Կարդումյանի «ՏՈՄԲԵ» ֆիլմն ընդգրկված է կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այս ամսին…

Ուկրաինան դադարեցնում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը
Ուկրաինայի կառավարությունը կայացրել է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության ծրագիրը դադարեցնելու մասին որոշում։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ «Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցնում է 2011թ.-ի հունիսի 7-ին Մոսկվայում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված 2011-2020թթ.…

Ախթալայի բնակչությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել․ հանքարդյունաբերությունը բացասական հետևանքներ է թողնում միջավայրի վրա (տեսանյութ)
Լոռու մարզի Ախթալայի շրջանի բնակիչները հայտնում են, որ վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալը։ Նրանք դա պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, հաղորդում է «Էկոլուր»-ը: Ախթալայի շրջանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»…

Ռուսաստանից կարտաքսվեն բրիտանացի 50 դիվանագետներ․ Զախարովա
Ռուսաստանից կարտաքսվեն բրիտանական դիվանագիտական առաքելության շուրջ 50 աշխատակիցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանցի և բրիտանացի դիվանագետների թվի միջև տարբերությունը 50 մարդուց ավելի է»,- հայտարարել է Զախարովան: ՌԴ…
Հյուսիսային Կորեան նոր միջուկային փորձարկման է նախապատրաստվում. Ճապոնիայի ԱԳՆ
Հյուսիսային Կորեան՝ Փհենյանը նախապատրաստվում է հերթական միջուկային փորձարկմանը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն այսօր՝ մարտի 31-ին, փոխանցում է Kyodo գործակալությունը: «Հյուսիսային Կորեան ամբողջ ուժով նախապատրաստվում է հերթական միջուկային փորձարկմանը, ներկայումս հողը հանում…

ԱԻ նախարարությունը համալրվել է շարժական բուժկետ հանդիսացող մեքենայով
Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության…

Բաթումիում կանցկացվի Ձկան և ծովամթերքի փառատոն
Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 1-ին ձկան և ծովամթերքի փառատոն կանցկացվի։ Փառատոնին կմասնակցեն ձկնորսներ և ձկնաբույծներ Աջարիայից, Գուրիից, Սամեգրելոյից, Իմերեթիից։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է մշակութային ծրագրի անցկացում՝ տարբեր ֆլեշմոբեր, խորեոգրաֆիկ խմբերի և երգչախմբերի ելույթներ, իսկ…

Երևանում բարեկարգվում են հատուկ նշանակության այգիները, և ստեղծվում նորերը
Այս տարվա ընթացքում շահագործման կհանձնվի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգին, որը գտնվում է Մյասնիկյանի արձանի մոտ, և երևանցիներին ավելի հայտնի Մալիբուի այգին: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի…

Վիեննայում մեկնարկել են 23-րդ Եվրո-հայկական խաղերը
Վիեննայում մեկնարկել են ամենամյա 23-րդ Եվրո-հայկական խաղերը /EAG/, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը։ Համաեվրոպական միջոցառումը կազմակերպվել է Վիեննայի ԱՐԱՐԱՏ հայկակական մարզական միության կողմից Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի և Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հովանավորությամբ:…

Ներքին Գետաշեն գյուղում 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր են գտնվել
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերվել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։ Եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թթ․՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական…

Սպասվում է փոփոխական եղանակ․ Լարսը բաց է
Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-4-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների…

Կիբերհարձակում է իրականացվել ռուսական լրատվական կայքերի վրա
Buhtrap կոչվող տրոյա ծրագրի միջոցով մի շարք ռուսական ԶԼՄ-ների վրա կիբերհարձակումներ են իրականացվել: Այս մասին հայտարարել են «Կասպերսկի լաբորատորիա»-ի աշխատակիցները։ Փոխանցում է Ռիա Նովոստի-ն։ Հանցագործները հարձակում են իրականացրել մի քանի հարյուր լրատվական կայքերի վրա: Անունները դեռ չեն…

Մեքսիկայում գաղտնի գերեզմանոցներ են հայտնաբերվել
Մեքսիկայի Սակատեկաս նահանգի իշխանությունները մարդկային մնացորդներով մի քանի գաղտնի գերեզմանոցների հայտնաբերման մասին են հայտարարել։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Սակատեկաս նահանգի դատախազության տվյալներով՝ գտնվել է 8 գերեզման, որտեղից հանվել են 13 մարդու մնացորդներ, այդ թվում մի քանի կանանց:…

Ռուսաստանը Հայաստան է ուղարկում պարետների
«Գյումրիի 102-րդ ռազմաբազայում վերջին տարիներին գրանցված մի շարք զարգացումներ ստիպեցին ռազմաբազայի ղեկավարությանը ռազմական փորձագետների խորհուրդների հիման վրա բարձրացնել ռազմաբազայի կարգուկանոնը, որպեսզի բազայից զենքով զինծառայողների փախուստներ, ինքնասպանություններ, հանցագործություններ և այլ անցանկալի…

Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենաբարձր արձանը
Հնդկաստանում ընթանում է Միասնության արձանի շինարարությունը, որի ավարտից հետո կհամարվի աշխարհի ամենաբարձր հուշարձանը: Շինարարությունը կատարվում է Սադխու Բեթ կղզում՝ արևմտյան Գուջարաթ նահանգում: Աշխատանքները սկսվել են 3 տարի առաջ և նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։ Արձանը նվիրված է Սարդար Պատելին՝…

Ամո Խարազյանի անվան պետական թատրոնն ունի նոր տնօրեն
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հանձնաժողովը հաղթող է ճանաչել Գագիկ Ռոստոմյանին: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու թեկնածու: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարությունից: Գագիկ Ռոստոմյանը ծնվել է 1955թ․-ին, Երևանում:…

Արդարադատության նախարարությունը կասեցրել է «ՎիզաՄետրիկ»-ի գործունեությունը
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է փակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ…

Audi-ն ներկայացրել է A6 անիվային հենքով Q5 քրոսովերը
Audi ընկերությունը Q5 քրոսովերի «երկարացված» տարբերակն է ներկայացրել: Հիմնական մոդելից նորույթը տարբերվում է 88 մմ-ով մեծացված անիվային հենքով: Audi Q5 L-ի երկարությունը 4765 մմ է, լայնությունը` 1893 մմ, բարձրությունը` 1659 մմ: Անիվների հենքը կազմում է 2908 մմ: Այս ցուցանիշով երկարացված…

Սպասվող խաղերի ժամանակացույցը
Եվրոպայում մարտի 31-ին կանցկացվեն ազգային առաջնությունների հերթական խաղերը։ Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր «Շիրակ» - «Փյունիկ»՝ 15։00 Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր «Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 15։30 (Երևանի ժամանակով) «Մանչեսթեր Յունայթեդ»…

Այսուհետ Թաջ Մահալի տարածքում հնարավոր կլինի մնալ առավելագույնը 3 ժամ
Հնդկաստանի՝ Թաջ Մահալ այցելությունները կսահմանափակվեն: Պատասխանատուները նախատեսում են դնել ժամային սահմանափակում Թաջ Մահալի տարածքում լինելու համար՝ առավելագույնը 3 ժամ: Սահմանափակման նպատակը գերծանրաբեռնվածությունից խուսափելն է: Հսկայական սպիտակ մարմարե դամբարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության…

Ջերմուկի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Մարտի 30-ին, ժամը 21:58-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, և այդպիսով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված հատվածում ճանապարհի երթևեկելի հատված են թափվել…

Վավերացվել է գինեգործության ոլորտի 2018-2023թթ․ մարկետինգային ռազմավարությունը
«Խաղողագործությունը և գինեգործությունը մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից են, և ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է այս ոլորտի արդյունավետ և նպատակային կառավարման ապահովումը: Այս տեսանկյունից մենք բարձր ենք գնահատում CBI-ի աջակցությունը՝ ուղղված ոլորտի մարկետինգային ռազմավարության…

Մանկապարտեզներում մշակվում են աղետների ռիսկի կառավարման պլաններ
Մարտի 21-29-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանի նախագծի կիրառման փորձարկում է անցկացրել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ, Արարատի մարզի Լուսաշող և Այգեզարդ համայնքներում: Այս մասին հայտնում է Պանորամա-ն։ Միջոցառումն իրականացվել…
Ամենա