
Արխիվ - 16 Մարտ 2018


Հայաստանում 6 երկրաշարժ է գրանցվել մեկ շաբաթվա ընթացքում
Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է վեց, իսկ Արցախում՝ մեկ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը: Մարտի 9-12-ը Հայաստանի Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերում գրանցվել է 0,7-1,6 մագնիտուդ…

Վրաստանում տեղի կունենա աշխարհահռչակ նկարիչների ստեղծագործությունների ցուցադրություն
Վրաստանում Check in Georgia կառավարական նախագծի շրջանակում կցուցադրվեն Իտալացի գեղանկարիչներ Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելո Բուոնարոտտիի, Վիչելիո Տիցիանի կտավները: Այդ մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպան Էնրիկո Բարտոլին նախագծի շնորհանդեսի ժամանակ: Փոխանցում է Sputnik Վրաստանը: Ըստ դեսպանի,…

Երևանում փողոց կանվանակոչվի Վուդրո Վիլսոնի անունով
Երևանում ԱՄՆ 28-րդ նախագահ, քաղաքական գործիչ, պատմաբան և քաղաքագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Վուդրո Վիլսոնի անվան փողոց կլինի և ամենայն հավանականությամբ նաև կտեղադրվի նրա արձանը: Համապատասխան նախագիծն ընդգրկված է Երևանի Ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում: Վիլսոնի փողոցը տեղակայված կլինի…

Եվրախորհրդարանը Թուրքիային հրադադարի հաստատման կոչ է արել
Ստրասբուրգում՝ խորհրդարանի ընդլայնված նիստում ընդունվածբանաձևի համաձայն Եվրախորհրդարանի պատգամավորները հրադադարի հաստատման կոչ են անում Թուրքիային: Բանաձևը կոչ է անում Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից և սկսել կառուցողական դեր կատարել սիրիական հակամարտությունում, ինչը կբխի նաև Թուրքիայի ազգային…

Մի քանի սոցիալական ծառայություններ այսուհետ առցանց են գործելու
Առաջիկայում մի շարք սոցիալական ծառայություններ ևս կմատուցվեն առցանց եղանակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Փոխանցում է պանորամա-ն։ Նա հիշեցրեց, որ առաջին, երկրորդ…

Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» համալիրին է նվիրաբերել թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր է նվիրաբերել։ Այս մասին տեղեկանում ենք հիվանդանոցի պաշտոնական էջից։ Յոգեշվար Սանգվանը նշել է, որ Հնդկաստանի…

Apple ընկերությունը արգելափակել է App Store հավելվածը իրանցիների համար
Apple ընկերության արտադրանքի օգտատերերը Իրանում զրկվել են App Store հավելվածից օգտվելու հնարավորությունից, ինչից ենթադրվում է, որ Apple-ն ամբողջական արգելք է սահմանել երկրի նկատմամբ: Յուրաքանչյուրն այդ երկրում՝ ով փորձում է ներբեռնել App Store-ը, էկրանին հայտնվում է հետևյալ գրությունը՝ «App Store-ն…

Նոր Նորք վարչական շրջանում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 19-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի՝ ամբողջ 6-րդ զանգվածի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը…

Ռեկտորները և պրոռեկտորները այսուհետ կպաշտոնավարեն մինչև 65 տարեկանը
Ռեկտորների, պրոռեկտորների և բուհական համակարգում այլ ղեկավար մարմիններ զբաղեցնող անձանց համար հավասար և հստակ տարիք է սահմանվում` 65 տարեկան` նախկին 70-ի փոխարեն: Սա սահմանվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով, որն այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց ԱԺ Գիտության, կրթության,…

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ…

Փարիզի Բրոնյար պալատում կցուցադրվեն Պիկասոյի, Մոնեի և այլ վարպետների աշխատանքները
Մարտի 21-ից մինչև 26-ը Բրոնյար պալատում կանցկացվի Փարիզի Նկարի սալոնը (Salon du Dessin), որի ընթացքում այցելուներին և արվեստի երկրպագուներին կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Վասիլի Կանդինսկու, Կլոդ Մոնեի, Գուստավ Դորեի և բազմաթիվ այլ հեղինակավոր վարպետների ստեղծագործությունները։ Հիշեցնենք, որ այս ցուցադրությունը…

Հայտնի են Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր թիմերը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են: Ներկայացնենք ձեզ այդ թիմերի ցանկը։ Կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն` - «Արսենալ»-ը (Անգլիա), - «Ատլետիկո»-ն (Իսպանիա), - ԲԿՄԱ-ն (Մոսկվա), - «Լացիո»-ն (Իտալիա), - «Լայպցիգ»-ը…

Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 12, 14, 16, 18, 20, 22, 24, 24/1, 24/2, 24/3,…
Ամենա