
Արխիվ - 13 Փետրվար 2018


Վանա լճի հատակով խմելու ջուր կանցկացվի Աղթամար կղզի
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել խմելու ջուր հասցնել Վանա լճի Աղթամար կղզի։ Վերոնշյալ որոշման նախագիծը ներկայացրել էր Վանի քաղաքապետարանը: Համաձայն «CNN Turk»-ի փոխանցած տեղեկության՝ նախատեսվում է Վանա լճի հատակով 3.8 կմ երկարությամբ խողովակաշար անցկացնել մինչև…

Պակիստանի «Թալիբան»-ի հրամանատարի տեղակալը զոհ է գնացել Ամերիկյան ԱԹՍ-ի հարվածներին
Պակիստանի «Թալիբան»-ը հայտնում է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածներից Հյուսիսային Վազիրիստանում սպանվել է շարժման հրամանատարի տեղակալ Խալիդ Մեխսուդը: Մեխսուդը մասնավորապես մասնակցել էր Կարաչի քաղաքում պակիստանյան ռազմածովային բազայի վրա 2011 թ․-ի հարձակմանը, ինչպես նաև նրան է վերագրվում…

«Ծիծեռնակ» մրցանակաբաշխությունը կդառնա միշտ սպասված և սիրված տոն․ Արմեն Ամիրյան
Երևանում մարտի 31-ին երաժշտական տոն է լինելու։ Այդ օրը տեղի է ունենալու «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնում է panorama-ն։ Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ սա արդեն երկրորդ մրցանակաբաշխությունն է, որի…

Սահմանախախտման 2 դեպք է գրանցվել Հայ-թուրքական սահմանին
Փետրվարի 12-ին չորս թուրք գյուղացի Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս հայտնվել են արգելված ռազմական գոտում: Այս մասին հայտնում է panarmenian-ը: Նրանք գտնվել են Արփա գետի ափամերձ տարածքում և հայտնաբերվել են թուրքական ժանդարմների կողմից: Նույն օրը հայտնաբերվել է ևս մեկ սահմանախախտ, ով…

Հայաստանի անտառներին հիմնական վնասը հասցնում են ոչ թե գյուղացիները, այլ անազնիվ գործարարները. բնապահպան
Անտառահատմամբ չզբաղվելու համար մարդիկ պետք է աշխատանք ունենան: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով՝ անտառային տարածքների հարակից գյուղերի բնակիչները մեծամասամբ ստիպված են լինում անօրինական կերպով կտրել անտառների ծառերը՝ ձմռանը…

ԱՄՆ-ն Հայաստանին 3,24 մլն դոլարի օգնություն կհատկացնի 2019թ․-ին
Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ պլանները: Փաստաթղթով առաջարկվում է՝ Հայաստանին 2019 ֆինանսական տարում 3,24 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել: 2018 թ․-ին այս օգնությունը կազմում է 4 մլն դոլար․ Միջազգային ռազմական կրթական ծրագրի…
«Հալ Սիթիի» կիսապաշտպան Մեյսոնը 26 տարեկանում ավարտեց կարիերան վնասվածքի պատճառով (տեսանյութ)
«Հալ Սիթիի» կիսապաշտպան Ռայան Մեյսոնը ավարտեց կարիերան, հայտնել է ակումբի կայքը: 2017-ի հունվարի 22-ին Անգլիայի առաջնության Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում ստացել էր գանգոսկրի կոտրվածք, ինչի հետևանքով վիրահատվել էր: Այդ հանդիպման 12-րդ րոպեին Մեյսոնը մրցակցի տուգանային հրապարակում…

Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել «Ակտոբեի» հետ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին միացել է իր նախկին ակումբ ղազախական «Ակտոբեին», որն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի այս շաբաթվա ընթացքում, փոխանցում է news.am-ը։ Հիշեցնենք,…

Եգիպտական բանակը Սինայ թերակղզում 400 անձի է ձերբակալել
Եգիպտական բանակի ստորաբաժանումները Սինայ թերակղզու հյուսիսային և կենտրոնական շրջաններում լայնածավալ հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում։ Օպերացիայի ընթացքում Եգիպտական բանակը 10 զինյալ է ոչնչացրել, ևս 400 կասկածյալի ձերբակալել է: Այս մասին նշվում է երեքշաբթի օրը երկրի զինված ուժերի կողմից տարածված…

WhatsApp-ը մոտ 1 մլրդ օգտատեր ունի, ովքեր օրական 55 մլրդ հաղորդագրություն է ուղարկում
Տեքստային և ձայնային ծառայությունների փոխանակման WhatsApp ծառայության ակտիվ օգտատերերի թիվը մեկ ամսում հասել է 1.3 միլիարդի, ընդ որում՝ մոտ 1 մլրդ մարդ օրական մոտ 55 միլիարդ հաղորդագրություն է ուղարկում: Այս տեղեկություններով կիսվել է WhatsApp Inc. ընկերության բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Նիրաջ…

Մեկնարկել է ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների մրցանակաբաշխությունը․ հավակնորդների թվում 7 հայազգի ներկայացուցիչ կա
ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հրապարակել է VI մրցանակի հավակնորդների անունները: Դա միակ մասնագիտական մրցանակաբաշխությունն է ՌԴ-ում, որին մասնակցող կինո և հեռուստանախագծերը ընտրվում են ըստ պրոդյուսերների փորձագիտական գնահատականի: Մրցանակաբաշխությունը 23 անվանակարգ ունի, որոնց…
Ատոմակայանի վերազինման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են. Հայկ Հարությունյան
Հայկական ատոմակայանի վերազինման և վերակառուցման աշխատանքները շարունակվում են: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, այս տարի էլ աշխատանքները շարունակվելու են, մասնավորապես, կատարվելու են ատոմակայանի…

MoneyTaker ռուսախոս հաքերների խումբը վիրուսի միջոցով թալանում է ՌԴ-ի և մի քանի այլ երկրների բանկերը
2017 թ․-ին հաքերները ռուսաստանյան բանկերից գողացել են 1,156 մլրդ ռուբլի։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկինը, գրում է lenta.ru-ն: Նրա խոսքով՝ անցյալ տարի գրանցվել է մոտ կիբեռային հարձակման 21 ալիք, որոնք իրականացրել են Cobalt Strike վիրուսի միջոցով: Հարձակումների…

«Բարսելոնա» - «Խետաֆե» լարված խաղի արդյունքն անսպասելի էր
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային առաջատար «Բարսելոնան» հյուրընկալեց «Խետաֆեին» և ոչ-ոքի խաղաց։ «Կամպ Նոու» լարված խաղի ընթացքում մարզադաշտում գոլեր չարձանագրվեցին։ Այս հանդիպումից հետո կատալոնական թիմը 59 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը…

Լաս Վեգասի օդանավակայանի ուղեբեռների սպասասրահում ամուսնությունների գրանցման բյուրո է բացվել
Լաս Վեգասի օդանավակայանի ուղեբեռների սպասասրահում Սուրբ Վալենտինի տոնի առիթով ամուսնությունների գրանցման ժամանակավոր բյուրո է բացվելԱյս մասին հայտնում է Fox News-ը: Լրատվական աղբյուրը նշում է, որ ամուսնանալ ցանկացողները կարող են թույլտվություն ստանալ Մակ Քարրան օդանավակայանում: Ժամանակավոր pop-up բյուրոն…

Սիրիայում մարդասիրական օգնության համար ԱՄՆ-ը 200 միլիոն դոլար կհատկացնի
Սիրիայում մարդասիրական ջանքերին աջակցելու համար ԱՄՆ-ն լրացուցիչ 200 մլն դոլար կհատկացնի: Այս մասին Քուվեյթում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Հունվար…

«Նյուքասլը» հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Մեծ դժվարությամբ տան տերերը հաղթանակ գրանցեցին։ «Սենթ Ջեյմս Պարկում» կայացած հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Մետ Ռիտչին։ Ռաֆայել Բենտիսի թիմն ընդհատեց առաջնությունում առանց…

2018-ի հունվար ամսվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է արտահանվել 1,5 մլն զինամթերք
2018-ին հունվարին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 1․559․000 ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Անցած տարի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 253․000 դոլար: Այսինքն 2018-ի սկզբին արտահանումը անցած տարվա հետ համեմատած աճել է մոտ 6 անգամ: Տվյալները հրապարակվել են Թուրքիայի…

Իրանում ներկայացվել է ամերիկյան հակատանկային հրթիռի արդիականացված տարբերակը
Փետրվարի 11-ին Իրանում ներկայացվել է «Թուֆան 2» հակատանկային հրթիռի արդիականացված՝ «Թուֆան 2-Մ» տարբերակը։ «Թուֆան 2-Մ-ի» երկարությունը 1.47մ է, լայնությունը՝ 15սմ, հեռահարությունը՝ 3750մ, արագությունը՝ 310մ/վ, զանգվածը՝ 21կգ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ»…
Մեկնարկում է փլեյ-օֆֆը․ սպասվող խաղերի ժամանակացույցը․ Չեմպիոնների լիգա (տեսանյութ)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 13-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Առաջին խաղային օրը կկայանա 2 դիմակայություն: Առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի շվեյցարական…

Տեղումներ են սպասվում
Հայաստանի տարածքում փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն…

Չինաստանում հայտնաբերել են հին 4000 տարվա հիերոգլիֆային գրության նոր տեսակ
Չինաստանի գիտնականները հիերոգլիֆային գրության նոր տեսակ են հայտնաբերել կավե թասի բեկորի վրա: Ինչպես հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, նշանների տարիքը գնահատվում է 4000 տարի, ինչը դրանք դարձնում է «ցզյագուվեն» գուշակության արձանագրություններից «ավելի տարիքով»,…

YouTube-ը կզրկի «համայնքի համար վնասակար ալիքին» գովազդ ցուցադրելու հնարավորությունից
YouTube-ի ղեկավարությունը կպատժի այն բլոգերներին, ովքեր հրապարակում են «վնասակար» կոնտենտ, նշվում է հարթակի բլոգում: «Քաղաքականության հարցերով մեր փորձագետների թիմը վերլուծում է յուրաքանչյուր դեպքը և տեղեկացնելու է ցանկացածին, որի վարքագիծը հանգեցնում է արտոնության կորստի», -…

Ստամբուլում մահացել է պոլսահայ բժիշկ Հակոբ Կոթողյանը
Ստամբուլում 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ լեգենդար բժիշկ Հակոբ Կոթողյանը, ով Թուրքիայում առավել հայտնի է «Անթև Հակոբ» անվամբ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լույս»-ը: Փոխանցում է tert.am-ը։ Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը նրան…

«Չելսին» հաղթանակ տարավ «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ․ Էդեն Ազարը դարձավ դուբլի հեղինակ
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» Լոնդոնում 3 գնդակի առավելությամբ հաղթեց «Վեստ Բրոմվիչի», թողնելով հակառակորդին 0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ նիգերիացի պաշտպան Վիկտոր Մոզեսը: Առաջին անգամ…

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նավթի պահանջարկի աճ է կանխատեսում
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) կանխատեսումների համաձայն՝ 2018 թ.-ին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 1,6 միլիոն բարելով: Այդ մասին հայտարարել է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մոհամեդ Բարքինդոն՝ Կահիրեի խորհրդաժողովում: «Շուկան ընթանում է հավասարակշռության վերականգնման ուղիով»,-…
Ամենա