
Արխիվ - 06 Փետրվար 2018


Տեղ գյուղի մոտ արկեր են հայտնաբերվել
Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նշված վայրում հայտնաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային…

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվելու է մի քանի ժամով
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 12.00-19.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի. Կամոյի, Վասիլև, Մյասնիկյան, Հակոբջանյան, Օրջոնիկիձեի, Վաթինյան, Մանթաշյան, Աղայան փողոցների…

Էյֆելյան աշտարակը փակ է
Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայր՝ Էյֆելյան աշտարակ, փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին հաղորդվում է հուշարձանի պաշտոնական էջում: «Օդեևութաբանական պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ է: Մուտքը հնարավոր է միայն նրանց համար, ովքեր ամրագրում ունեն…
ՄԱԿ-ը Սիրիայում մեկամսյա հրադադարի կոչ է արել
ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպությունները Սիրիայում մեկ ամիս ժամկետով մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ են անում՝ կարիքավոներին օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար համակարգող Ալի ալ Զաաթարիի և Սիրիայում գործակալությունների ներկայացուցիչների…

Մահացել է հայ մեծանուն աստղաֆիզիկոս Էդուարդ Խաչիկյանը
2018թ. փետրվարի 4-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը։ Էդուարդ Խաչիկյանը հայտնաբերել է Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաները և դասակարգել դրանք։ Նա հայտնի է Մարգարյանի գալակտիկաների առաջին սպեկտրային դիտումներով: Ակադեմիկոս Խաչիկյանն այն եզակի…

Ինդոնեզիայի բնակչությանը տարհանում են․ հեղեղումները շարունակվում են
Երկու մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրևների առաջացրած սողանքների հետևանքով: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Նրա տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները փնտրում են ևս չորս մարդու, որոնք անհայտ կորած են համարվում: «Ջակարտա պոստ» հրատարակությունը…

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարաններում ընթանում են անօդաչուների վարժանքները
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները «Կամխուդ» և «Ալագյազ» զորափորձարաններում հատուկ տակտիկական վարժանքների շրջանակներում յուրացնում են բարդ պայմաններում պայմանական հակառակորդի կրակային դիրքերի և ռազմական օբյեկտների լուսանկարումն ու տեսանկարահանումը:…

Թայվանի օդուժի սանիտարական ուղղաթիռն ընկել է ծովը. կատարվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ․ Sina
Թայվանի ռազմաօդային ուժերի UH-60M Black Hawk սանիտարական ուղղաթիռը ծովն է ընկել Լանյույ կղզու շրջանում։ Ինչպես փետրվարի 6-ին հայտնել է Sina լրատվական պորտալը, օդանավում եղած վեց ուղևորներն ու անձնակազմի անդամներն անհետ կորել են: Պորտալի տվյալներով՝ ուղղաթիռը կղզուց մեկնել էր տեղական ժամանակով ժամը 00:38-ին…

Ազատ ոճային ըմբիշները կվերադառնան մեդալներով
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում…

Թուրքիայի փոխվարչապետը սպառնացել է Մանբիջում կրակ բացել ամերիկացի զինծառայողների ուղղությամբ ևս
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ եթե քրդական ուժերը Մանբիջից դուրս չգան, Թուրքիայի զինուժը գործողություն է սկսելու նաև այնտեղ և անհրաժեշտության դեպքում գործողությունը կուղղվի նաև ամերիկացի զինծառայողների դեմ: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի…

Իվանկա Թրամփը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունն Օլիմպիական խաղերի փակմանը․CNN
Հարավկորեական Փհենչհանում Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանն ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի դուստր ու նրա ավագ խորհրդական Իվանկա Թրամփը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին: Աղբյուրի տվյալներով՝ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմել դստերը…

Իրանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանի արևելքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 54 կմ հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին…

«Չելսին» պարտվեց՝ 3 գոլ բաց թողնելով
Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» և պարտություն կրեց 1:4 հաշվով: Արդեն 30-րդ րոպեին «Չելսին» մնաց 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն: 43-րդ րոպեին «Չելսիի»…

Այսօր Երևանում և մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գ.Արծրունի փ. 28, Վաղարշյան փ. 15, Հ.Քոչարի փ. 15…
Ամենա