
Արխիվ - 24 Հունվար 2018


Ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,…

Լուծարվում է Մեծաձորի դպրոցը․ դպրոցում սովորում է ընդամենը 2 աշակերտ
Կառավարությունը որոշել է լուծարել Մեծաձորի հիմնական դպրոցը։ Որոշման նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, սակայն հարցը չզեկուցվող է և որևէ քննարկում չի սպասվում։ Դպրոցի լուծարման պատճառը աշակերտների թվի նվազումն է: Ըստ որոշման նախագծի՝ Մեծաձորի հիմնական դպրոցում…

Նորայր Ասլանյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի թեկնածու Նորայր Ասլանյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Ասլանյանը հոլանդական «Էմմեն»-ի երիտասարդական թիմի կազմում դարձել է երեք գոլի հեղինակ, որտեղ «Էմմեն»-ն 6:1 հաշվով հաղթել է «Պապենբորգ»-ին: Նորայր Ասլանյանը «Էմմեն» է տեղափոխվել…

Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին հարակից թունելները մեկ ամիս փակ կլինեն
Հունվարի 29-ից փետրվարի 28-ը շինարարական աշխատանքների իրականացման աշխատանքներով պայմանավորված Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի Ձորագետ գյուղին հարակից թունելները առավոտյան ժամը 08:00-ից երեկոյան 19:00-ն փակ են լինելու: Պատճառված անհանգստության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Նշված ժամկետներում…

«Բարսելոնան» հայտարարեց Խավիեր Մասկերանոյի հեռանալու մասին
Արգենտինացին «կապտանռնագույնների» հետ հաղթել է 18 տիտղոս: Հունվարի 24-ին տեղի կունենա պաշտոնական հրաժեշտը Խավիեր Մասկերանոյին: Ինչպես հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, միջոցառմանը ներկա են լինելու կատալոնացիների խաղացողները և նախագահ Ժոզեպ Բարտոմեուն: Խավիերը «Բարսելոնա»…

Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում` Հունվարի 25-27-ը շրջանների զգալի մասում, հունվարի 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 28-ի ցերեկը, հունվարի 29-ին սպասվում է առանց տեղումների…

Ռաուլ Կաստրոյի դուստրն առաջադրվել է Կուբայի խորհրդարանի պատգամավորի թեկնածու
Մարիելա Կաստրոն՝ Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը, վերստին առաջադրվել է Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (միապալատ խորհրդարանի) պատգամավորի թեկնածու: Այդ մասին նա ինքն է հունվարի 23-ին հայտնել: «Ես երկրորդ անգամ եմ արժանացել առաջադրվելու Կուբայի խորհրդարանի…

Արցախի ԱԺ-ն հաստատել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանը
Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների…

Երկրաշարժ Հայաստանում
Սույն թվականի հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 18:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 44.820 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գառնի գյուղից 7 կմ հարավ-արևելք),…

60 հազարից ավելի ֆիլիպինցիներ են տարհանվել Մայոն հրաբխի պատճառով
60 հազարից ավելի ֆիլիպինցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները Մայոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով: Հունվարի 24-ի առավոտվա տվյալներով՝ հրաբուխն ընդհանուր առմամբ խնդիրներ է ստեղծել 18 հազար 372 ընտանիքի կամ 71 հազար 373 մարդու համար։ Նրանցից 14 հազար 483 ընտանիք կամ 55 հազար 68 մարդ ներկայում…

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի մրցաշարի առաջին տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկեց Ջիբրալթարի մրցաշարում: Մեկնարկային տուրում Արոնյանի մրցակիցը միջազգային կարգի վարպետ Անիտա Գարան էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 42-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:…

Աֆղանստանում զինյալները հարձակվել են Save the Children կազմակերպության մասնաճյուղի վրա
Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են Save the Children միջազգային կազմակերպության շենքի վրա: Այդ մասին հայտնել է Նանգարհարի նահանգի նահանգապետի մամուլի քարտուղարը: Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականները նախ գործի են դրել պայթանյութը, որը տեղադրված էր ավտոմեքենայում: Հաղորդվում…

ԱՄՆ-ի Սենատը Ջերոմ Փաուելին հաստատեց Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Ջերոմ Փաուելի թեկնածությունը Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կառավարիչների խորհրդի նոր նախագահի պաշտոնում, համակարգ որը կատարում է Կենտրոնական բանկի գործառույթները: Փաուելը ԴՊՀ-ի ղեկավարի պարտականությունների կատարմանը ձեռնամուխ…

Ստեփանակերտը նոր ծննդատուն կունենա
Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի: Այս մասին, հունվարի 22-ին կայացած մամլո ասուլիսին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Ըստ նախարարի՝ Ստեփանակերտի պոլիկլինիկայի տարածքում գտնվող 11 հազար 800…
Ամենա