
Արխիվ - 24 Դեկտեմբեր 2017


Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է հետաձգվել և չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է չեղարկվել կամ իրականացվել ուշացումով, հայտնում է Ռիա նովոստի-ն: Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ՝ ամենամեծ թվով չվերթները հետաձգվել են «Շերեմետևո» օդանավակայանում՝ 27, «Վնուկովո»-ում՝ 4, «Դոմոդեդովո» օդանավակայանում 14 չվերթ…

Թափառական կատուների գյուղ Թուրքիայում
Թուրքիայում՝ ելնելով կենդանիների և հատկապես կատուների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքից անօթևան կատուների համար որոշել են մի ամբողջ գյուղ կառուցել: Տեղական հրատարակությունների համաձայն՝ Չանակալե նահանգի 600 մ² տարածքով գյուղը 200 կատվի կկարողանա տեղավորել: Կատուների համար կկառուցվեն փայտե կացարաններ,…

Հայկական խելացի օրորոցը կօգնի հետևել երեխայի աճին, հեքիաթ կպատմի և կտրամադրի տվյալներ
Խելացի գադջետները գրավում են աշխարհը: Այժմ կարելի է գտնել ցանկացած խելացի սարքավորում՝ շապիկներ, շշեր, զարթուցիչներ և այլն: Վերջին տարիներին աշխարհում ներկայացվել են մի շարք խելացի մահճակալներ և օրորոցներ, որոնք, սակայն, կենտրոնացած էին կոնկրետ լուծումների վրա: Օրերս Հայաստանում ևս ներկայացվել է խելացի…

Չինաստանում աշխարհի խոշորագույն երկկենցաղ օդանավն իրականացրել է առաջին թեստային թռիչքը
Աշխարհի խոշորագույն չինական AG600 երկկենցաղ օդանավը, որը նախատեսված է հրդեհների մարման համար, հաջողությամբ ավարտել է առաջին թեստային թռիչքը, հեռարձակումը կատարել է CCTV-ն: Օդանավը օդ է բարձրացել Չինաստանի Չժուհայի օդանավակայանից և օդում անցկացրել 64 րոպե, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 3…

Դանիայում կենդանաբանական այգու գիշատիչները բազմազանության կարիք ունեն
Դանիայի 2 կենդանաբանական այգիները տեղացիներից կենդանիներ են ընդունում, որոնք հետագայում գիշատիչների համար կեր կդառնան, հաղորդում է Դանիայի TV2 հեռուստաալիքը: Խոսքը Կոպենհագենի և Գիվսկուդի կենդանաբանական այգիների մասին է: «Լավ է, երբ կենդանիների սնունդը բազմազան է, ոչ թե միշտ ձի կամ կով: Բացի այդ…

«Ռեալը» որոշել է վաճառել Բենզեմային
Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ որոշել է վաճառել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային: Արքայական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Սուպերկլասիկոյում կատալոնական «Բարսելոնային» 0։3 հաշվով պարտվելուց հետո: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում…

Facebook-ը «ռուսական քարոզչության» առկայության ստուգման ծառայություն է ստեղծել
Facebook - ը գործարկել է նոր գործիք, որը թույլ է տալիս օգտատերերին պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ժամանակ հանդիպել են խմբերի կամ գրառումների, որոնք համարվել են որպես «ռուսական քարոզչություն»: Facebook-ի տվյալներով՝ մոտ 140 միլիոն օգտատեր իրենց նորությունների…

Միխայիլ Ֆրիդմանը ճանաչվել է տարվա գործարար. Forbes
Forbes ամսագիրը «Ալֆա-գրուպ»-ի հիմնադիր և LetterOne լյուքսեմբուրգյան հոլդինգի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանին ճանաչել է տարվա գործարար: Ինչպես նշում է ամսագիրը, Ֆրիդմանն առաջին ձեռնարկատերն է, ով տարվա գործարար է դառնում արդեն երկրորդ անգամ: Ըստ աղբյուրի՝ հինգ տարի առաջ նա դարձել է 28 մլրդ դոլարով…

«Ինտերը» կփորձի հունվարին վարձակալել Հենրիխ Մխիթարյանին
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերը» դեռևս հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Միլանյան ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի վարձակալության տարբերակը:…

Սուրբ Ծնունդ Հայաստանի Կաթոլիկ եկեղեցում
Հայաստանի կաթոլիկ եկեղեցին այսօր` դեկտեմբերի 24-ին, նշում է Սուրբ Ծնունդը: Հայաստանի կաթոլիկ եկեղեցու սպասավոր Տեր Կոմիտաս քահանա Զավեյանը նշում է, որ այսօր կաթոլիկ եկեղեցին նույն արարողություններն է կատարում, ինչ Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին: Նա նշեց, որ կաթոլիկների և առաքելական եկեղեցու հետևորդների…

Երուսաղեմի ապագան պետք է հստակեցնել 2 կողմերի բանակցությունների ճանապարհով․ Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցը կոչ է արել երկրի նոր կառավարությանը հնարավորություն տալ, որը կազմված է Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցությունից և աջ Ազատության կուսակցությունից: Այս մասին նա նշել է Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին: «Ես…

Լճավան գյուղում քամուց վնասվել է դպրոցի տանիքը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 23-ի գիշերը քամուց վնասվել է գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը։ Անհրաժեշտ է եղել ԱԻՆ-ի օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեկտեմբերի…

Apple-ը դիտավորյալ դանդաղեցնում է iPhone-ի նախորդ մոդելների աշխատանքի արագությունը
Apple ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է կրճատել iPhone-ի հին մոդելների աշխատանքը: Ներկայացուցիչները բացատրել են, որ դա արվում է ի օգուտ հաճախորդների: Ըստ ընկերության, մասնավորապես, նվազեցնում են հին որոշ մոդելների պրոցեսորների աշխատանքի արագությունը: Պրոցեսորների արագության նվազումը կատարվում…

Ձյունը Հունաստանում կաթվածահար է արել երթևեկությունը
Հունաստանում տեղացել է առաջին ձյունը, ճանապարհներին բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել, հարյուրավոր ավտոմեքենաներ արգելափակվել են առատ ձյան մեջ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով՝ ERT հեռուստաալիքին։ Ձյունը տեղացել է դեկտեմբերի 22-ի երեկոյան, երբ հազարավոր հույներ մեկնում էին Սուրբ…

Արցախ այցելող զբոսաշրջիկներին կառաջարկվի նաև արկածային տուրիզմ
Անցնող տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ արտերկրից ժամանած զբոսաշրջիկների թիվն Արցախում կազմել է 23 հազար. նախորդ տարվա համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 41%-ով: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ զբոսաշրջիկները…

Կարեն Ասմարյան. Վոլեյբոլի համար տարին հագեցած էր
2017 թվականին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անցկացրել է քսանհինգ տարբեր միջոցառումներ: ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է անցնող մրցաշրջանի արդյունքները: «2017 թվականը մեզ համար բավականին հագեցած տարի էր, ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մակարդակով:…

Չինաստանում բացվեց աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը
Չինաստանի արևելքի Հեբեյի նահանգում դեկտեմբերի 24-ին բացվեց աշխարհում ամենաերկար հետիոտնային ապակե կամուրջը: Այս մասին հայտնել է China Daily թերթի էլեկտրոնային տարբերակը։ Ինչպես նշել է հրատարակությունը, կամրջի երկարությունը 488 մետր է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր: Այն միացնում է երկու լեռնագագաթներ…
«Սպասվում են 5 արևառատ և շատ տաք օրեր». Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, վաղվանից սկսած մեզ սպասում են 5 արևառատ և շատ տաք օրեր»: Նա նշել է նաև, որ իհարկե տեղումներ սպասվում են, Հայաստանի որոշակի մարզերում՝ ձյուն, մերկասառույց։ ՀՀ ԱԻՆ-ից զգուշացնում են տրանսպորտային…

«Սևիլիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյին
Արգենտինացին աշխատեց Անդալուզիայում ընդամենը կես տարի: «Սևիլիայի» տնօրենների խորհուրդը հեռացրեց 48-ամյա արգենտինացի մարզիչ Էդուարդո Բերիցոյին թիմի անբավարար արդյունքների պատճառով: ««Սևիլիան» իր շնորհակալությունն է հայտնում Էդուարդո Բերիցոյին պրոֆեսիոնալիզմի և հավատարմության…

Հայաստանում գործազուրկների թիվն ըստ Զբաղվածության պետական գործակալության տվյալների
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 36400 մարդ, որից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 41.2%-ը: Տեղեկացնում է Զբաղվածության պետական գործակալությունը: Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.4%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները`…

35-68 տարեկան բոլոր քաղաքացիները անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն
Հայաստանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման կանխարգելման և վերահսկման նպատակով իրականացվող սկրինինգային ծրագրի շրջանակներում, 35-68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին,…

«ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը Հայաստանին գուցե և զրոյանա». Սուրեն Սարգսյան
ՄԱԿ-ում ձայների ճնշող մեծամասնության քվեարկությունը Երուսաղեմի «չճանաչման» վերաբերյալ Թուրքիայի համահեղինակած բանաձևի օգտին վերլուծաբանները որակում են՝ որպես ԱՄՆ-ի ջախջախում: ԱՄՆ-ը խոստացել է համապատասխան հետևություններ անել և «պատժել» կողմ քվեարկողներին՝ օգնությունը կտրելով։…

Հայաստանում կբարեփոխեն զինվորական ծառայության համար բժշկական փորձաքննության համակարգը
Զինվորական ծառայության համար բժշկական հանձնաժողովների հնարավոր չարդարացված որոշումների դեպքերը կանխելու համար նախատեսվում է բարեփոխել փորձաքննության ընթացակարգը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով…

Իլոն Մասկը հրապարակել է Tesla Roadster-ի լուսանկարը, որը մտադիր են Մարս ուղարկել
Տիեզերական տեխնիկա և էկեկտրական մեքենա արտադրող ամերիկյան Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է Tesla Roadster մեքենայի լուսանկարը, որը մտադիր է ուղարկել Մարս։ Ինստագրամի իր էջում հրապարակելով նկարը՝ Մասկն այն վերնագրել է «Կարմիր մեքենա Կարմիր մոլորակի համար»։…

«Մանչեսթեր Սիթին» Սերխիո Բուսկետսի համար «Բարսելոնային» կառաջարկի 56 մլն եվրո
Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է իր թիմ բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին: Կատալոնացիների հետ կնքած պայմանագրում 29-ամյա ֆուտբոլիստի համար նախատեսված է 200 մլն եվրոյի չափով հրաժարագին, սակայն Գվարդիոլան գտնում…

ԱՄՆ-ն Ուկրաինային նոր տեսակի զինատեսակներ կվաճառի
Թրամփի վարչակազմը հաստատել է Ուկրաինային 41.5 մլն դոլարի զենքի մատակարարաման նոր արտոնագիրը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Ռուս-ուկրաինական հակամարտության երրորդ տարում Թրամփի վարչակազմը ազդարարեց ուկրաինացիներին մահաբեր պաշտպանական զենք մատարարելու մասին: «Պաշտպանական…

Շվեյցարիան հումանիտար գրասենյակ է բացել Դամասկոսում
Շվեյցարիան հումանիտար գրասենյակ է բացել Դամասկոսում: Այդ մասին ասված է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի (նախարարության) հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, գրասենյակի բացումը նպատակամղված է «աղետալի վիճակում գտնվող մարդկանց հետ կապի մեջ մտնելու իրադրության բարելավմանը, ինչպես…
Ամենա