
Արխիվ - 10 Դեկտեմբեր 2017


Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա…
Ռաֆայել Նադալն ու Գարբինիե Մուգուրուսան՝ ITF վարկածով տարվա լավագույն թենիսիստներ
Ռոջեր Ֆեդերերը շոկի մեջ է: Իսպանացիներ Ռաֆայել Նադալը և Գարբինիե Մուգուրուսան ճանաչվեցին ITF վարկածով 2017թ. լավագույն թենիսիստներ: Նադալն արժանացավ այդ տիտղոսին երրորդ անգամ կարիերայում, Մուգուրուսան՝ առաջին: 1998 թվականից սկսած սա առաջին դեպքն է, երբ ITF-ը ճանաչում է լավագույն թենիսիստներ նույն երկրի…

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պերուի հավաքականի ավագը 1 տարով որակազրկվել է կոկային օգտագործելու պատճառով և բաց կթողնի ԱԱ-2018-ը
Գերեան որակազրկվել է կոկային օգտագործելու համար: Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, որակազրկման սկիզբը հաշվարկվում է 2017թ. նոյեմբերի 3-ից: 33-ամյա հարձակվողը բաց կթողնի ԱԱ-2018-ը, որին Պերուի հավաքականը պետք է մասնակցի պատմության մեջ առաջին անգամ: Վիճակահանության արդյունքում Պերուի հավաքականը…

Գազայի հատվածից արձակված հրթիռներից մեկն ընկել է Սդերոտի մանկապարտեզի վրա
Գազայի հատվածից պաղեստինյան արմատականների կողմից դեկտեմբերի 8-ին արձակված հրթիռներից մեկն ընկել է սահմանամերձ իսրայելական Սդերոտ քաղաքի մանկապարտեզի շենքի վրա: Այդ մասին հաղորդում ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դեկտեմբերի 10-ին Իսրայելի Բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությանը: «Գազայի…

Կոմիտասի սուպերմարկետում հափշտակել են սպասարկման կենտրոնի ղեկավարի խոշոր գումարը
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Կոմիտասի պողոտայի 6/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում կատարված գողության փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Պետրոսյանը Ոստիկանության Արաբկիրի…

Առատ ձյան պատճառով Բիրմինգհեմի օդանավակայանը տասնյակ չվերթներ է չեղարկել
Բիրմինգհեմ քաղաքի օդանավակայանը դեկտեմբերի 10-ին տասնյակ չվերթներ է չեղարկել առատ ձյան պատճառով: Նրանք աշխատում են մաքրել թռիչքուղին, բայց ձյունը շատ առատ է տեղում: Չվերթների գործողությունը կվերսկսվի անմիջապես, հենց որ այն անվտանգ լինի: Ձյունն սկսել է տեղալ դեռ նախօրեից, դեկտեմբերի 8-ի երեկոյան օդանավակայանն…
Հյուսիսային Կորեայի միջուկային հրաձգարանի շրջանում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել
Հրաձգարանի շրջանում, որտեղ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ է անցկացնում, ստորգետնյա երկու ցնցում է գրանցվել, փոխանցում է «Կոմերսանտը»: Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին Համաձայնագրի կազմակերպության գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի խոսքով՝ դրանց մագնիտուդը…

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Մինսկում և Բաթումում
Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն: ԱԳՆ մամուլի ծառայությունից…

«Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը փաստում է՝ Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները
Հրատարակվել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը պատմում է Պալյան ճարտարապետական գերդաստանի նախագծմամբ Ստամբուլում կառուցված հարյուրավոր շինությունների՝ պալատական, ռազմական կառույցների մասին: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար…

Հայաստանում աղի արտադրությունն աճել է, շաքարավազինը՝ նվազել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թ-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին 7,8%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 23 872.7 տոննա: Համեմատության համար նշենք, որ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 22 137.9 տոննա…

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների օրն է
Դեկտեմբերի 10-ին նշվում է մարդու իրավունքների օրը։ 1948 թվականի հենց այս օրն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, գրում է ՄԱԿ-ի պաշտոնական էջը՝ հիշեցնելով, որ այս տարի նշվում է փաստաթղթի ընդունման 70-ամյակը։ Հատկանշական է, որ հռչակագիրը թարգմանվում է ավելի…
«Կրիշտիանու Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության մեջ». Զինեդին Զիդան
Զինեդին Զիդանը կիսվել է 2017թ. լավագույն ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին կարծիքով: «Ռոնալդուի վիճակագրությունը խոսում է իր փոխարեն: Նա լավագույն ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության մեջ: Այն, ինչ նա անում է, չի արել ոչ ոք: Եթե ինձ առաջարկեին ընտրել լավագույնին, ես կընտրեի ինձ: Իսկ եթե լուրջ,…
Ժողովրդական Ամանոր Թբիլիսիում
Թբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կլինեն հիրավի ժողովրդական և մեծ մասամբ տեղի կունենան մայրաքաղաքի ծայրամասերում: Այդ մասին ասել է քաղաքագլուխ Կախա Կալաձեն: «Այս տարի Թբիլիսիում Ամանորը կլինի ոչ միայն յուրահատուկ ձևաչափով, այլև կլինի ամենաժողովրդականը: Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը…

Վաչե Տերտերյանի խոսքով` համայնքների խոշորացման գործընթացում անկանխատեսելի խնդիր չի առաջացել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը համայնքների խոշորացման ծրագրի արդյունքները գոհացուցիչ է համարում: Նրա խոսքով` դա բոլորովին այն պատճառով չէ, որ խնդիրներ չեն առաջացել ու ամեն ինչ հարթ է ընթացել, այլ ծագած բոլոր դժվարություններն ու խնդիրները կանխատեսելի են եղել: Այս մասին…

Արցախի բնակիչը փորսուղ և նապաստակ է որսացել
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ` 1968թ. ծնված Ս.Ս․-ի տունը, որտեղ հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ փորսուղ և…

«Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինում հայկական հարց գոյություն չունի. դա հռետորաբանություն է». Թուրք գործիչ
«Հայ-թուրքական սահմանի բացումն ու կարգավորումը ներկայումս չեն լինի Հայաստանի օգտին»,- այդ մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի օրերս արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն…

Պեկինում «China Southern»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց
Պեկինի «Շոյդու» միջազգային օդանավակայանում «China Southern» ավիաընկերության 395 ուղևորով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին` վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով…
Ամենա